03 06 2024

Փորձում են վախ առաջացնել, որ մարդ խոսելիս մտածի՝ կարո՞ղ է տանեն կալանավորեն. Վազգեն Սաղաթելյան



Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կմնան ազատության մեջ: Դատավորը մերժել է նրանց 3 ամսով կալանավորելու հանրային մեղադրողի միջնորդությունը:

«Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իրենք օգատգործում են կալանքը որպես վախեցնելու, որպես պատժամիջոց, այլ ոչ թե որպես խափանման միջոց: Իրենք փորձում են վախ առաջացնել, որ մարդ խոսելիս մտածի՝ կարո՞ղ է տանեն 2 ամսով կալանավորեն»,- դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Սաղաթելյանը։

Նարեկ Սամսոնյանն էլ հավելեց. «Ավելի քան ակնհայտ է, որ սա ուղղակի արվում է քաղաքական պատճառներով, մեզ պատժելու համար: Անմեղության կանխավարկածը շատ կարևոր եզրույթ պետք է դառնա մարդկանց մեջ, որովհետև, երբ քեզ բռնում են՝ ասում դու էս ինչ բանում մեղավոր ես, դա դեռ չի նշանակում, որ դու մեղավոր ես մինչև դատարանի վճիռ չկա: Հիմա մենք մեղավոր չենք, քաի դեռ վճիռը չկա՝ դա է անմեղության կանխավարկածը: Այսինքն՝ վճիռը չկա, որ դու մեղավոր ես, բայց քեզ ասում են՝ դու պիտի նստես»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ