«Եթե կան առաջարկներ, որոնցից կշահի շարժումը, մեր դռները բաց են դրա առջև։ Երբեք առողջ քննադաություններից ու մտքերից չենք խուսափել»,- «Սրբազան պայքար. Փաշինյանի հեռացման ճանապարհը» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ պատգամավոր և շարժման ներկացուցիչ Գառնիկ Դանիելյանը։
Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա Դանիելյանը հայտնեց, որ գործընթացը շարունակվում է։
«Հիմա ստեղծվել է իրավիճակ, որն իշխանությունների ներսում է բազմաթիվ խնդիրներ առաջացնում։ Հետո ՝ ամեն օր անում ենք կարևոր արձանագրումներ։ Երեկ Եվրախորհրդարանի պատգամավոր դատապարտել է այս ամենը։ Դրսում էլ է պրոցեսներ գնում, որը որ ցույց է տալիս՝ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Բոլորից շատ մենք ենք ուզում, որ շարժումը շատ արագ հասնի նպատակին և Նիկոլ Փաշինյանն էլ իշխանություն չլինի։ Երկու ամիս շարունակ պայքար ենք տանում, բայց այս իշխանություններն աջակցություն են ստանում թուրք-ադրբեջանական տանդեմից։ Բացի դրանից, հասկանում ենք, որ այս մարդիկ բազմաթիվ հանցագործություններ են կատարել, որոնց համար պատասխանատվության են ենթարկվելու։Ընդունենք այն փաստը, որ ամուր կառչած են աթոռներից»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ որքան մեծանում է ճնշումն, այդքան իշխանության մոտ ավելանում են խնդիրները։
«Այս ընթացքում բազմաթիվ մարդիկ են մոտեցել, որոնք ՔՊ-ականների բարեկամներ են, մոտ ազգականներ,որոնք ասել են, որ հանդիպումներ են ունեցել և որոշակի ինֆորմացիա են մեզ փոխանցել։ Մարդիկ կան, որոնք հասկանում են, որ սա հնարավորություն է իրենց համար»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը