29 05 2024

Դպրոցը կառուցենք, եթե ծնողներին դուր չգա, կտանք սահմանապահներին․ Փաշինյան

Դպրոցը կառուցենք, եթե ծնողներին դուր չգա, կտանք սահմանապահներին․ Փաշինյան

Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ի բակում Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների մի շարէ հարցերի։ Հարցերից մեկը վերաբերում էր Կիրանցում դպրոցականների անվտանգությանը։ Ըստ լրագրողի՝ շատերը հրաժարվելու են իրենց երեխաներին Կիրանցի դպրոց ուղարկել։

«Կիրանցի դպրոցի անվտանգության հարցը մենք կքննարկենք Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայրների, կամ ավելի ճիշտ դպրոցականների ծնողների հետ։ Նրանց ցանկությամբ կկայացնենք որոշում։ Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, մեր սիրելի ծնողներին բավարար չթվա, մենք ներեղություն խնդրելով՝ գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք, իսկ այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը, որովհետև սահմանապահ ծառայութունը նույնպես ունի շենքային պայմանների կարիք»,- հայտարարեց Փաշինյանը։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ