26 05 2024

Նիկոլ Փաշինյան մեր երկրում այլևս անպատասխանատու և մեղքի տակ կքած պաշտոնյաներ չպետք է լինեն․ Սրբազան



«Նիկոլ Փաշինյան, մենք չենք ուզում, որ քո քաղաքական թիմը բաժանվի ու պառակտվի։ Մարդուն տրամադրենք մարդու, հային՝ հայի դեմ։ Դրանից խուսափելու միակ տարբերակը քո հրաժարականն է։ Եթե քո թիմը քեզ համար արժեք ունի, եթե այդ մարդկանցից յուրաքանչյուրը քեզ համար որևէ նշանակություն ունի, հրաժարական տուր՝ գոնե մերձավորներիդ չավիրելու համար։ Սա վերջին հնարավորությունն է քաղաքակիրթ ճանապարհով ընթանալու և քո վերջին հնարավորությունը, որի համար շատ ժամանակ չունես։ Նիկոլ Փաշինյան մեր երկրում, մեր համբուրելի և պաշտելի Հայաստան Աստծո ձեռագործ աշխարհում այլևս անպատասխանատու և մեղքի տակ կքած պաշտոնյաներ չպետք է լինեն»,- Հանրապետության հրապարակում հանրահավաքին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ