26 05 2024

Ես վերահաստատել եմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացին․ Բորել

Ես վերահաստատել եմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացին․ Բորել

ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը պատմել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկման մասին՝ գրառում կատարելով X-ում:

«Արգասաբեր (մտքերի) փոխանակում Արարատ Միրզոյանի հետ՝ մեր ինտենսիվ երկկողմ օրակարգի, Հայաստանի դիմադրողականությանը և ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգին աջակցության շուրջ: Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ես վերահաստատել եմ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի կարգավորման գործընթացին: Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում», - գրել է Բորելը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ