ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ստիպված է եղել առավոտը դիմավորել ապաստարանում Կիեւում հայտարարված օդային տագնապի պատճառով։ Այս մասին նա գրել է X-ում։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն իր հաղորդմանը կցել է լուսանկար, որտեղ նա պատկերված է ապաստարանում։
«Օրս Կիեւում սկսում եմ թաքստոցում, երբ Ռուսաստանն իրականացնում է հերթական հրթիռային գրոհը։ Սա ամենօրյա իրականություն է ուկրաինացի ժողովրդի համար Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո»,- նշել է Բորելը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը