22 05 2024

Էդմոն ջան դուք նախկին էլ եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան



Ես հայտնիության հետ կապված խնդիր չունեմ, ես որ հայտնի եմ եղել, չգիտեմ՝ ինքը որտեղ է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն՝ արձագանքելով ՔՊ-ական Արփի Դավոյանի այն գնահատականին, թե Գառնիկ Դանիելյանը, մինչ այս շարժումը, հայտնի չի եղել։

«Ես 20 տարեկանից Անդրկովկասում ամենամեծ գյուղատնտեսական հիմնարկի տնօրենն եմ եղել, ինքը որտե՞ղ է եղել, կարծեմ, ինչ-որ կենդանիներ էր պահում, ղուշ էր պահում։ Ամեն դեպքում՝ ես էլ եմ կենդանիներ սիրում»,- նշեց նա։

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին, թե Բագրատ սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի՝ Գառնիկ Դանիելյանն ասաց. «Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը, բոլոր ռեժիմների հետ այդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է այդ բոլոր ռեժիմների առաջնորդներին՝ մինչև մի քանի շաբաթ առաջ։ Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասես, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք։ Մենք ամեն ինչը թողնում ենք մի կողմ, էդ բզբզելն ի՞նչ իմաստ ունի, ջուր եք լցնում Նիկոլի ջրաղացին: Բայց բոլորի հետ համագործակցելն այդքան վատ չի, ինչքան այս ռեժիմի հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ