21 05 2024

Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության բացառիկ խոնարհումից. Տիգրան Աբրահամյան



Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ է պարունակում: Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Պատահական չէ, որ Ադրբեջանի թելադրանքով, այսպես կոչված, սահմանային ճշգրտումները հենց Տավուշի վերոնշյալ հատվածներից են սկսվել: Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել բոլոր այն հատվածներում, որոնք նրան մարտավարական և ռազմավարական առավելություն կապահովեն, իսկ Հայաստանին՝ քաղաքական հպատակություն: Ընդ որում՝ այն, ինչ այսօր արվում է, այսպես կոչված, դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ, 2020-23 թվականներին, Ադրբեջանն արեց ուժի կիրառման միջոցով»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ