21 05 2024

Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել ձեր հենարանը, եկել շպիոնաժի՞ց եք խոսում. Քրիստինե Վարդանյան



Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի՝ կլինի Արցախի պատմությունը. Անհնար է չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք արդեն, հարձակվելո՞ւ են։ Այս մաիսն ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Ինչից ասես խոսում եք, բացի տրիվիալ հարցի պատասխանելուց։ Եթե սրանք բանակցություններ են, եթե այս ամեն ինչը փոխզիջում է, ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Եթե այդ հարցին չեք կարողանում պատասխանել, մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում։ Ու նենց եք վրդովվում, որ ձեր դեմ ցույցեր են տեղի լինում, որ հազարավոր մարդիկ փողոց են հայտնվում, պաստառներ են պահում. բա ի՞նչ պիտի անեին, շնորհակալությո՞ւն հայտնեին»,- նշեց նա:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցների հասցեին ՔՊ-ի հնչեցրած մեղադրանքին, թե իբր գործակալներ, շպիոններ են՝ Վարդանյանը հրավիրեց ՔՊ-ականներին միասին դիմել դատախազություն։ 

Պատգամավորը միացրեց Լոս Անջելեսում թուրքերի հավաքից տեսանյութ, որտեղ թուրքերը վանկարկում են Փաշինյանի անունը և հարցրեց. «Երբ Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել ձեր հենարանը, եկել շպիոնաժի՞ց եք խոսում»։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ