Վահագն Ալեքսանյանն ասում է՝ մի երաշխիք կարող եմ տալ, որ եթե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հաջողի, ինչ կլինի՝ կլինի Արցախի պատմությունը. Անհնար է չհարցնել՝ պայմանավորվե՞լ եք արդեն, հարձակվելո՞ւ են։ Այս մաիսն ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Ինչից ասես խոսում եք, բացի տրիվիալ հարցի պատասխանելուց։ Եթե սրանք բանակցություններ են, եթե այս ամեն ինչը փոխզիջում է, ի՞նչ է զիջում Ադրբեջանը։ Եթե այդ հարցին չեք կարողանում պատասխանել, մարդիկ հասկանում են՝ ինչ է կատարվում։ Ու նենց եք վրդովվում, որ ձեր դեմ ցույցեր են տեղի լինում, որ հազարավոր մարդիկ փողոց են հայտնվում, պաստառներ են պահում. բա ի՞նչ պիտի անեին, շնորհակալությո՞ւն հայտնեին»,- նշեց նա:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման մասնակիցների հասցեին ՔՊ-ի հնչեցրած մեղադրանքին, թե իբր գործակալներ, շպիոններ են՝ Վարդանյանը հրավիրեց ՔՊ-ականներին միասին դիմել դատախազություն։
Պատգամավորը միացրեց Լոս Անջելեսում թուրքերի հավաքից տեսանյութ, որտեղ թուրքերը վանկարկում են Փաշինյանի անունը և հարցրեց. «Երբ Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել ձեր հենարանը, եկել շպիոնաժի՞ց եք խոսում»։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը