«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Երեկվանից ոտնահարելով պատգմավորների բոլոր իրավունքները, ոստիկանությունն ապօրինաբար արգելում է մեր մուտքը Կիրանց, իբր աշխատանքներ են իրականացվում գյուղում և կողմնակի անձանց մուտքը արգելվում է։
Իսկ այսօր արդեն ոստիկանությունն(Իջևանի ոստիկանապետը), ինքն իր ծառայողական մեքենայով, ուշադրություն, ճանապարհի փակված հատվածով գաղտագողի փորձում էր արգելված Կիրանց հասցնել Հ1 -ի նկարահանող խմբին։
Սա պարզապես խայտառակություն է, սա այն դեպքում, երբ ոչ միայն պատգամավորների, այլ նաև բազմաթիվ լրագրողների մուտքն է արգելված Կիրանց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը