Կիրանցի դպրոցի շրջակայքում է սյունը տեղադրվել, գյուղի դոմիկների մոտ էլ է տեղադրվել, այսինքն՝ գյուղը այս պահի դրությամբ կիսվել է 2 մասի։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Կիրանց տանող ճանապարհին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ասում են՝ էս մի կողմը հայկական է լինելու, մյուս մասը՝ ադրբեջանական․ այդտեղ մարդ չի ապրելու»,- նշեց Դանիելյանը։
Նա պատմեց, որ երեկվանից պատգամավորներին ԱԱԾ-ականները, ոստիկանները, փրկարարները․ «Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են՝ դաշտերով, ձորերով հասել ենք կիրանցի մատույցները, մեր կյանքին վտանգ է սպառնացել։ Օդ են բարձրացել անօդաչու թռչող սարքեր, ԱԱԾ ստորաբաժանումները, ոստիկանական ստորաբաժանումները, փրկարար ծառայությունը, բոլորը հետապնդում էին, ոնց որ ֆիլմ նկարեին։ Ամոթ է, որ մի երկրում մարդու ազատ տեղաշարժը սահմանափակված է, մենք առաջնային մանդատով օժտված ենք, մենք պիտի հանդիպենք մեզ ընտրող մեր քույրերին ու եղբայրներին, Սրբազանն էլ այստեղ հոգևոր առաջնորդն է, բնակիչները ուզում են խոսել Սրբազանի հետ, ծանր վիճակում են բնակիչները։ Իրանից, Վրաստանից գալիս են, խնդիր չկա՞, խնդիրը մե՞նք ենք։ Իլհամ Ալիևը ասել է՝ մենք չմտնենք, իր աշխատողներին ասել է՝ չթողնեք մտնեն, բայց սա վիճակ չէ, սա խայտառակություն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը