Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը՝ անդրադարձավ Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին՝ ասելով․ «Այս մարդն այնքան համարձակություն ունի՝ ցինզմով պարուրված, օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում․․․ Էլ խաչով տերտեր, չգիտեմ ինչ, ինչ ասես ասում է, թող համազգեստը հանի, կարգալույծ լինի, ռուսական նարատիվներ․․․
Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես չեմ ասելու քեզ Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո։ Չե՛մ ասի, ինձ թույլ չեմ տա դրանք ասելու, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, բայց եղբոր վաստակը ամբողջությամբ չեն փաթաթել արծաթի հետ մի նժարի վրա դրել»։
«Այդ նույն խաչի մասին որ խոսում ես, թե ում առջև պետք է հանդես գա, էդ խաչը միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ ցեմնետից բացի ուրիշ բաների մասին էլ կարողանաս մտածել»,-ասաց նա։
Սրբազանն ասաց, որ այն ճանապարհը, որ Արամ Սարգսյանն է անցել, որևէ մարդու ամոթ կբերեր․ պետք է փաթաթել, ծածկել, որ մարդիկ չիմանան։
«Իսկ ես պարզ ասում եմ քեզ ու քո արբանյակներին, քաղաքապետարանում թափառողներին՝ եթե ուզում եք փողոցով խոսենք՝ փողոցով կխոսենք, եթե գաղափարով՝ գաղափարով, բայց դուք փողոցային մարդիկ եք, գաղափարի ընդունակ չեք։ Բավականին կարևոր չէ, թե ինչ գնի պիջակ ես հագնում ու ինչ գնի մատանի ես կրում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը