Քաղաքականության մեջ այսքան խորացած և նման գործունեությամբ զբաղվող անձը ինձ համար չի կարող համարվել Սրբազան, ես նրան կանվանեմ Բագրատ Գալստանյան կամ Վազգեն: Այս մասին մայիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը:
«Իսկ ինչ վերաբերվում է իմպիչմենտի գործընթացին, ես հարկ չեմ համարում դրան անդրադառնալ, որովհետև դուք օրակարգային հարցի մասին չեք խոսում: Եթե ինչ-որ մեկը փորձում է քաղաքական ակցիա անել և քաղաքական հայտ ներկայացնել, նման ցանկություններ, դիրքորոշումներ և երազանքներ ունի, ապա պարտադիր չէ, որ նրա ամեն ասած բան քննարկվի, մեկնաբանվի և դրան լրջություն տրվի»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե «Քաղաքացիական պայմանագրում» քննարկվու՞մ է հավանական իմպիչմենտի հարցը և արդյո՞ք անհանգստություններ կան՝ հանրահավաքների և ակցիաների հետ կապված:
Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Բագրատ սրբազանը քաղաքականապես հասուն չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը