06 05 2024

Տպավորություն է, որ մենք մեջքով էինք շրջված, իսկ հիմա դեմքով ենք շրջվում դեպի Աստված. պատգամավոր

Տպավորություն է, որ մենք մեջքով էինք շրջված, իսկ հիմա դեմքով ենք շրջվում դեպի Աստված. պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Ես երևույթներին վարդագույն ակնոցներով նայելուն կողմնակիցներից չեմ, ոչ էլ էյֆորիկ զգացողություններ ունեմ. մենք պայքարում ենք հաշվենկատ, մեծ ռեսուրսներ ունեցող, կազմակերպված ուժի դեմ, ով չունի կարմիր գծեր, բայց մի քանի ձեռքբերում այս շարժումն արդեն ունի ու ուզում եմ, որ մենք դա ֆիքսենք:

Նախ` ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ Նիկոլի հանձնելու քաղաքականության դեմ մեր երկրում կա դիմադրություն, կա անհամաձայնություն, կա հակազդեցություն:

Ավելի կենցաղային բառերով ասած` ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք:

Երկրորդ ձեռքբերումը` դեպի Հայ առաքելական եկեղեցի մեր բոլորիս հայացքների հառնումն է: Տպավորություն է, որ մենք մեջքով էինք շրջված, իսկ հիմա դեմքով ենք շրջվում դեպի Աստված:

Նման հանրային բարձր հեղինակություն, վստահություն ու պաշտպանություն մեր ամենակարևոր ինստիտուտներից մեկը ես չեմ հիշում, որ ունեցած լինի վերջին տարիների ընթացքում:

Սա մի ընթացք է, որի երկարաժամկետ դրական արդյունքները մենք դեռ տեսնելու ենք:

Մնացածը` շարժման ընթացքը և ելքը կախված է բոլորիցս: Որքան շատ մարդ միանա, այնքան այս ձեռքբերումները կավելանան»:
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ