04 05 2024

Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Պատգամավոր

Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ. Պատգամավոր

Հեռու չէ այն օրը, երբ դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ կռիվ տվողները` ազատության մեջ։

 

Ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

««Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Տավուշում, իշխանության սադրած միջադեպերի հետևանքով, ապօրինի անազատության մեջ հայտնված 4 տավուշցիների:

Վերջիններիս միակ մտահոգությունը նրանում էր, որ իրենց տան, գյուղի, մարզի հետ կապված կարևոր ու միաժամանակ վտանգավոր իրադարձություններին մասնակցելու հնարավորություն չունեն:

Ցավոք, արդեն 10-11 ամիս է ինչ նույն քրեակատարողական հիմնարկում ապօրինի անազատության մեջ է մեր ընկեր Արմեն Աշոտյանը, ում կարիքն ու դերը հատկապես այս օրերին շատ զգացվում է:

Համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու, հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ»։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ