03 05 2024

ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Զախարովա

ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Զախարովա

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք առաջվա պես կասկածի տակ չենք դնում հայ գործընկերների՝ սեփական արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու ինքնիշխան իրավունքը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում: Հիշեցնեմ՝ կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածը հնարավորություն է տալիս դուրս գալ միավորումից: Այս պարագայում պետությունը, ՀԱՊԿ շրջանակում իր պարտավորությունների կարգավորումից հետո, պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու ժամկետից ոչ պակաս, քան վեց ամիս շուտ: Որքանով տեղյակ ենք, չնայած կազմակերպության հասեցին անընդհատ հնչող մեղադրանքներին, անդամակցության վերաբերյալ որևէ նոր քայլեր չեն ձեռնարկվել: Ուստի, Հայաստանը շարունակում է լիիրավ անդամ մնալ և պետք է կատարի նախատեսված պարտականությունները»,-ասել է Զախարովան:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ