03 05 2024

ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում

ՀՀ քաղաքացիները դեմ են ադրբեջանցիների հետ համակեցությանը․ հարցում

 

Հայաստանում անցկացվել է հարցում, որի ժամանակ քաղաքացիներին տրվել է հետևյալ հարցը․ «Պատրա՞ստ եք համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունը և անվտանգությունը»։

Պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․

  • միանշանակ այո – 6,2 %
  • ավելի շուտ այո - 9,6%
  • ավելի շուտ ոչ - 6,1%
  • միանշանակ ոչ - 75,7%
  • դժվարանում եմ պատասխանել - 2,4%

Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն՝ ապրիլի 22-25-ն ընկած ժամանակահատվածում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ