Չի կարելի մարդուն ասել՝ դու պետք է վատ ապրես, ոչ անվտանգ միջավայրում ապրես, որովհետեւ եթե դու ապրես ոչ պաշտպանված, քո իրավունքները մի փոքր կամ շատ ոտնահարվեն, ամբողջ Հայաստանը դրանից շահելու է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրաառնալով Կիրանցում տեղի ունեցող զարգացումներին ։
«Եթե մի գյուղ չի շահում այս գործընթացից, Հայաստանը չի կարող շահել դրանից: Եթե այս գործընթացի արդյունքում մեր երկիրն ավելի անվտանգ է դառնում, ինչպես պնդում են իշխանությունները, ինչո՞ւ է առաջանում պատ շարելու կամ ծառ տնկելու անհրաժեշտությունը: Մարդու պապը տուն է սարքում խորհրդային Հայաստանի տարածքում, ստանում է թուղթ, որ ինքն իրավունք ունի այդ տունը կառուցելու: Մի քանի սերունդ անցնում է, գալիս ասում են՝ գիտե՞ս, ոչ քո պապը, ոչ այդ ժամանակվա Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն իմացել՝ որտեղով է անցնցում սահմանը: Հիամ քո տունը պետք է անցնի հարևան հանրապետությանը: Իրոք մտածում եք, որ էս ձեւո՞վ են խաղաղության հասնում»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը