03 05 2024

Քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին հիմնավորում չկա. Արծվիկ Մինասյան



«Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են և հակառակի մասին որևէ հիմնավորում չի ներկայացվում»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ ելույթ ունենալով ՀՀ ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումների շրջանակներում։

Հիշեցնելով, որ ՄԻՊ-ն իր զեկույցում նշել է Տավուշում էմոցիանոլ բարձր ֆոնի մասին և անդրադառնալով ԵԿՄ մեքենայի հետ տեղի ունեցած միջադեպը, որը կանխած և կալանավորված երիտասարդը պատերազմի մասնակից է և դրա արդյունքում էմոցիոնալ խնդիրներ ունի՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց.

«Փոխանակ պետությունն իր սուրբ պարտականությունը կատարի, և հոգեբանական աջակցություն մատուցի  հատկապես այն մարդկանք, ովքեր 18 տարեկանում զորակոչվել են և անմիջապես մտել են մարտական գործողությունների, իր պարտականությունը թողած՝ մեղադրանքներ է ներկայացնում երիտասարդին, որը կատարել է նույնիսկ ոստիկանության պարտականությունը, չի թողել, որ մարդկանց այդ մեքենան վրաերթի ենթարկի։ Սա՞ է մեծամասնության կողմից հիմնավորված իրավաչափ կալանավորման դեպքը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ