Հիմա սահմանագծում է տեղի ունենում և շատ անօրինական, սա հակասում է և՛ միջազգային պրակտիկային, և՛ մեր Սահմանադրությանը: Այս մասնին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Նիկոլ Փաշինյանը ոնց որ սեփականատերը լինի Հայաստանի. կարող է որոշել՝ որ կտորն ում տա կամ չտա: Շատ կարեւոր է որ տեղացիները, նաև Հայաստանի տարբեր մարզերից նրանց աջակիցները, պայքարում են իրենց իրավունքների համար. «Այդ իրավունքները բոլորիս իրավունքներն են, բայց հիմա, այստեղ ինչ-որ մարդիկ պայքարում են դրանց համար»,- նշեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ այդ տարածքներն Ադրբեջանին են պատկանում եւ եթե դրանք չվերադարձնենք՝ պատերազմ կսկսվի, Վազգեն Մանուկյանն ասաց. «Մի կողմից Հայաստանը հայտարարում է, որ ինքն ուզում է խաղաղության պայմանագիր կնքել, որպեսզի ինքը խաղաղ ապրի, բայց Ադրբեջանը բոլորովին այլ խնդիրների մասին է խոսում: Իրենք խոսում են Հայաստանի մասին, որպես Արեւմտյան Ադրբեջանի մասին, ինքը նպատակ ունի ամրապնդվի մեր անկլավներում, մեր բարձունքների վրա, որպեսզի հետո շարունակի իր ընթացքը: Մեր ամեն մի զիջումը բերում է պատերազմի վերսկսման ավելի մեծ հավանականության, քան չզիջելը»:
Վազգեն Մանուկյանը պնդում է՝ անդառնալիության կետը հատված չէ և եթե ժողովուրդը միասնական որոշում ընդունի, դրան դեմ գնալը շատ բարդ կլինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը