30 04 2024

Կիրանցի բնակիչները բոլորին փոխանցում են՝ որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու. Գեղամ Նազարյան



Կիրանց գյուղի բնակիչները խնդրել են բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքելու: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարանը:

«Կիրանցցին շատ վատ բաներ է տեսել, բայց չի հեռացել, մնացել է. 1000-ամյակների գյուղ է: Բայց կիրանցցին չի ուզում, որ սահմանազատման և սահմանագծման անվան տակ կորցնի իր օրինական տարածքը, ունեցվածքը, որն իրեն է պատկանել իրավունքի ուժով»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ