Մարիա Կարապետյանին տվեցի պարզ հարց՝ ցույց տալ աշխարհում մեկ երկիր, որը սահմանի չորս փոքր «կռճոնների» վրա սահմանազատում, սահմանագծում է իրականացնում։ Այս մասին ԱԺ ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Չի կարող լինել աշխարհում մեկ այլ խելագար կառավարություն, որ փորձի մի քանի սահմաններում հետ քաշվի, երբ իր երկրի հսկայական հատվածներ օկուպացված են դիմացի կողմից։ Ցանկացած նորմալ երկրում՝ որտեղ ոչ խելագար կառավարություն է՝ այդ նորմալ երկրներում իրավապահ մարմինները կալանքի օրդերը կստորագրեին՝ հայրենիքի, անվտանգային, պետական շահերը դավաճանելու մեղադրանքով»,- նշեց նա։
Նշենք, որ իշխող ուժը 51 դեմ ձայնով մերժեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ-ի և ադրբեջանական հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» հայտարարության նախագիծը։
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը