«Անկեղծ ասած, այս իշխանությունների հետ որևէ հույս չեմ կապում, անհույս են, և ճանապարհը ես տեսնում եմ, որ նախ լուրջ հետևություններ անեն և թուլ տան, որ պարզապես այս երկիրը շնչի իրենց բացակայության պայմաններում։ Երկրորդը․ եթե իրենք այդպիսի քաջություն չեն կարող դրսևորել, ապա մենք պետք է օգնենք, որ իրենք ուղղակի հեռանան իշխանությւոնից, որպեսզի երկիրը կարողանա վերակականգնել ինքն իրեն»,- Կենտրոն ՀԸ եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
«Ինչ վերաբերում է հույսին, ինչքան էլ որ դժվար է իրավիճակը, անհաղթահարելի է թվում, եկեղեցին իր ողջ առաքելությամբ ցույց է տվել, որ անհաղթահարելի, չվերապրվող իրավիճակներ չեն լինում, միշտ հնարավոր է։ Սա ուղղակի իմ համոզումն է, որ եթե մենք հազարամյակներ ճանապարհ ենք անցել ու հասել ենք 21-րդ դար՝ տարբեր տեսակի փորձությունների, կրակների, ջրերի, սրերի միջով, ուղղակի չի կարող մեր ժղովրդի պատմությունն այսպիսի անփառունակ վախճան ունենալ։ Ուղղակի Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի, Շնորհալու, Նարեկացու աղոթքները թույլ չեն տալու, որ մենք այսպիսի անփառունակ վախճան ունենանք։
Վերջ ի վերջո, մեր երկրի ու մեր ժողովրդի դեմքը մեր այդ սրբերն են։ Մեր երկրի դեմքը այդ մարդիկ են, ինչ-որ մի խմբագիր չէ, որ պատահականորեն դարձել է վարչապետ։ Եվ Աստված ինքը կշռում է յուրաքանչյուր ժողովրդի մեջ գոյություն ունեցող անձերի վաստակը և այդ մարդկանց շնորհիվ, այդ մտքի ու հոգու հսկաների շնորհիվ մենք հաղաթահարել ենք դժվարությունները»,- ասել է Արշակ արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ սա ուղղակի դրվագային իրվիճակ է, և դրանից պետք է ճիշտ հետևություններ անենք։
«Երբեմն պատմության մեջ մեր վրիպումերի պատճառով Աստված հրապարակի վրա է բարձրացնում մարդկանց, որպեսզի ցույց տա, թե ինչպիսին չպիտի լինի մարդը։ Հիմա մենք այդ ժամանակում ենք ապրում։ Բոլորի տեսադաշտում հայտնվել է մարդ, հայ, որի կերպարի մեջ Աստված մեզ ցույց է տալիս, թե ինչպիսին պետք է չլինի մարդը․ դա մեր մեղքը չէ, որ այդպես է, դա այդ մարդու ընտրությունն է։
Հիմա ինչպես Հուդայի օրինակով ցույց տրվեց, թե ինչպիսին չպետք է լինի հավատացյալը, ինչպիսին չպետք է լինի մարդը, Քրիստոսի հետևորդը։ Հիմա պարբերաբար էդ վիճակը կրկնվում է։ Հիմա էլ էս մարդու դեմքով ցույց է տրվում, թե ինչպիսին չպետք է լինի մարդը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը