27 04 2024

Որպես երկրի ղեկավար, քո ողորմելի վարքագիծը տարածվում է ողջ ժղովրդի ու երկրի վրա․ սրբազան



 

«Ըստ էության, պետությունը, որպես այդպիսին, դարձել է թիրախ իշխանությունների։ Հանրաճանաչ տեսաբանները երկու առանցքային հիմնադրույթ են դնում պետության առաքելության մեջ։ Մեկն արտաքին թշնամիներից պաշտպանությունն է, երկրորդը՝ հանրային համերաշխության ձևավորումը։ Իհարկե, ժամանակակց պետությունների մեջ առաքելության մեջ դրվում է ժողովրդավարությունը, սոցիալական հավասարությունը և այլն։ Բայց դրանց մասին  խոսք լինել չի կարող, եթե դու արտաքին սպառնալիքներին դիմակայելու փորձառություն չունես։ Այսօրվա իշխանությունները արտաքին սպառնալիքներին դիմայկայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են»,- Կենտրոն ՀԸ եթերում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։։

«Այդ սպառնալիքներին դիմակայելու համար առաջարկվող դեղատոմսն այն է, որ մենք զիջենք տարածքներ, որոշակի մեղմացման հասնենք թշնամիների կողմից և փորձենք համերաշխություն ձևավորել թշնամիների հետ, առևտուր անել։ Հիմա կյանքը ցույց է տալիս, որ դա անհեռանկար, կարճատես գործելաոճի դրսևորում է։ Որովհետև թշնամու կողմից զիջողականությունը չի դիտարկվում որպես բարեհոգություն։ Բարեհոգություն կդիտարկվեր այն դեպքում, երբ դու համապատասխան ուժ ունենայիր, նաև այդ բարեհոգությունը չդրսևորեիր։ Իսկ այս պայմաններում դա միանշանակորեն դիտարկվում է որպես թուլթություն»,- ասել է Արշակ սրբազանը՝ հիշելով Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում հաճախ կրկնած խոսքը, թե՝ «մեր բարեհոգությունը թուլություն չդիտարկեք»։

«Սա, իհարկե, այդ դեպքը չէ, սա էն դեպքն է, երբ քո այսպես կոչված բարեհոգությունը Ադրբեջանը շատ կոնկրետ թուլություն է թարգմանում, ավելին ասեմ, ողորմելիություն է թարգմանում։ Իսկ որպես երկրի ղեկավար քո դրսևորած ողորմելի վարքագիծը տարածվում է ողջ ժղովրդի վրա, ողջ երկրի վրա։ Ուրեմն որպես այդպիսին, պետությունը, իշխանությունը պետությանը վերապահված գործառույթները չի իրականացնում։ Ներհայկական կյանքում իրենք շատ կատեգորիկ ռադիկալ են, արտաքին հարաբերութուններում շատ փափուկ են, զիջող, քաղաքակիրթ, այսպես կոչված և ամեն ինչ պատրաստ զիջելու։ Քաղաքակրթության թիվ 1 ցուցիչը իրենց համար զիջելու պատրաստակամությունն է, անկախ նրանից՝ ինչ ես զիջում, անկալ նրանից՝ զիջվող բանը ինչ կենսական նշանակություն ունի քեզ համար։ Ինչ-որ բաների տեղեր շփոթել են։ Եվ չեմ կարծում, թե ժամանակը կլուծի այդ շփոթությունը։ Դա նկարագիր է, բնույթ է, մարդանց տիպ է, որ ուղղակի հնարավոր չէ փոխել»,- ասել է սրբազանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ