24 04 2024

ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական․ Մհեր Աբրահամյան

ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական․ Մհեր Աբրահամյան

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը թելեգրամյան ալիքում գրում է․

«ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը Հայոց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Ամբողջովին պրոթուրքական, չկա ոչ մի հղում, որ դա հանցագործություն է, չկա ոչ մի հղում, որ դա իրականացվել է թուրքական պետական ապարատի կողմից, անընդհատ շեշտվում է մեծ եղեռն տերմինը, չկա ճանաչմանը միտված որևէ գործընթացի հղում, տեքստից զգում ես, որ դու հոգեցունց ես եղել և հենց դու ես մեղավոր ցեղասպանվելու համար:

Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից:

Հայաստանը տանուլ է տվել և տալիս բոլոր ուղղություներով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ