04 10 2019

Մհեր Աբրահամյանը՝ Հայաստանի բանկերի միության նախագահ

Մհեր Աբրահամյանը՝ Հայաստանի բանկերի միության նախագահ

Հայաստանի բանկերի միության նոր նախագահ է ընտրվել «ԱյԴի բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բանկերի միության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հայաստանի բանկերի միության նախագահի այդ պաշտոնում Մհեր Աբրահամյանը կփոխարինի «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանին, ով միությունը նախագահել է 2018-2019 թվականներին:

Մհեր Աբրահամյանն ընտրվել է միության խորհրդի նիստում՝ ՀԲՄ կանոնադրության համաձայն:

Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Հանեսյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին ցանկացել հաջողություններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ