Թուրքագետ Մհեր Աբրահամյանը թելեգրամյան ալիքում գրում է․
«ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը Հայոց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Ամբողջովին պրոթուրքական, չկա ոչ մի հղում, որ դա հանցագործություն է, չկա ոչ մի հղում, որ դա իրականացվել է թուրքական պետական ապարատի կողմից, անընդհատ շեշտվում է մեծ եղեռն տերմինը, չկա ճանաչմանը միտված որևէ գործընթացի հղում, տեքստից զգում ես, որ դու հոգեցունց ես եղել և հենց դու ես մեղավոր ցեղասպանվելու համար:
Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից:
Հայաստանը տանուլ է տվել և տալիս բոլոր ուղղություներով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը