Հենց այստեղ է կայանում ճիշտ դիվանագիտությունը, որ մեր կողմը փորձենք առաջ տանել: Այս մասին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Տպավորություն է, որ մեր դիմացի կողմը պաշտպանում է և տանում է բացարձակապես Ադրբեջանի փաստարկները՝ ի հակադրություն մեզ: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը 7 ամիս առաջ էթնիկ զտման է ենթարկել 120.000 արցախցու, իսկ մինչ այդ 9 ամիս շրջափակման մեջ է պահել, գործ ունենք մի երկի հետ, որը քնած հային սօանողին դիմավորւմ է հերոսի նման:
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ոնց թե՞: Ադրբեջանից մենք չենք լսում մեր «խանդավառությանը» համարժեք ինչ-որ բան: Էս ամեն ինչը փորձում է ներկայացվել, որ սա ինչ-որ շատ լավ բան է Հայաստանի համար, բայց լավ բան չկա, մենք զիջում ենք մեր դիրքերը: Ադրբեջանն այս պահին ստանալու է իր ուզածը, ավելի ուժեղ դիրքեր է ունենալու և ավելի ուժեղ դիրքերից է մեր հետ խոսելու և, երբ հերթը հասնի Սյունիքին, չի փոխելու իր դիրքորոշումը, չի՞ փորձելու ուժով միջանցքը բացի՝ օգտագործելով արդեն մեր տված ուժեղ դիրքերը Տավուշում: Սրանք ռեալ մտավախություններ են:
Հիմա՝ ի՞նչ է արվում. Փորձում են ուժի սպառնալքով հասնել իրենց ուզածին: Սա ոչ մի ձևով ընդունելի չէ: Ինչո՞ւ ենք մենք էսպես հապճեպ ուզում զիջել մեր ուժեղ դիրքը, երբ որ պետք է հակառակը անել: Ես՝ որպես հայ չունեմ այս հարցի պատասխանը, և սա տարբեր մտքերի տեղիք է տալիս՝ դավաճանություն, անկարողություն, հմտությունների պակաս, բայց էությունը չի փոխվում, սա պարզապես անթույլատրելի է»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը