18 04 2024

Արատավոր համակարգ է ձևավորվել երկրում՝ ոստիկան-քննիչ-դատախազ-դատավոր. Սերգեյ Հարությունյան



Ապրիլի 16-ին փաստաբաններ Վարազդատ Հարությունյանը և Ռուբեն Մելիքյանը հայտարարեցին, որ ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին, ոստիկանական մեքենայից իջեցվել և մի խումբ դիմակավորված անձանց կողմից դաժան ծեծի և նվաստացման է ենթարկվել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին դավաճան անվանած և նրա հետ վեճի բռնված Սամվել Վարդանյանը: Ավելի ուշ Վարդանյանի փաստաբանները տեղեկացրեցին, որ վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք + 7 միլիոն դրամ գրավ:

Այս թեմայով այսօր՝ ապրիլի 18-ինYerevanToday-ի տաղավարում զրուցել ենք փաստաբան, իրավապաշտպան Սերգեյ Հարությունյանի հետ։ Անդրադարձել ենք ոստիկանության կողմից պարբերաբար արձանագրվող բռնության դեպքերին, վերոնշյալների մասով պետական իրավական համակարգի ոչ պատշաճ արձագանքներին, Հայաստանում ժողովրդավարության անկմանը, գործող իշխանության կողմից հանրությանը ահաբեկման մթնոլորտում պահելուն և դրա ծանր հետևանքներին:

Նշենք. հարցազրույցից հետո հայտնի դարձավ, որ Սամվել Վարդանյանի դեմ բռնության գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, Վարդանյանը ճանաչվել է տուժող:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ