Այսօր՝ ապրիլի 17-ին, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Ոսկեպարում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարեց․
«Պետք չի ասել իշխանությունը անվտանգային օրակարգ է ունեցել և այլն։ Իշխանության հետ անվտանգային օրակարգից խոսելը ամենամեծ անհեթեթությունն է։ Ի՞նչ անվտանգության մասին կարելի է խոսել։ Պետությունները պատերազմում են՝ պահելու համար իրենց արժանապատվությունը, ինքնությունը, պատմությունը, պատիվը և այլն։ Առանց այդ ֆիզիկական, ռազմական գործողությունների այդ պատերազմը մեր ներսից արդեն մեզ հայտարարված է սեփական իշխանության կողմից։ Առանց արտաքին միջամտության մեզ ասում են պետք չի ունենաք պատմություն, ինքնություն, արժանապատվություն, հող։ Ոչինչ պետք չի ունենալ։ Սրանից ավելի մեծ պատերազմ այլևս չկա»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը