Սուրեն Պետրոսյանի այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով։ Այդ մասին հայտնում է Սուրեն Պետրոսյանն ինքը։
«Հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ` վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ, կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին` այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի´ լրագրողներ»,- հայտնում է նա։
Հիշեցնենք՝ Պետրոսյանը հարցազրույց էր որոշել տալ՝ պարզաբանելու համար, թե ինչպես ու ինչու էր անհետացել հունիսի 12-ից։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը