16 04 2024

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Մեհդի Սոբհանի



Դժբախտաբար մեր օրինական և լեգիտիմ պատասխանից հետո եվրոպական և արևմտյան որոշ պետություններ Իրանի օրինական պաշտպանությունը, որպես ագրեսիվ քայլ ներկայացրեցին: Սա նշանակում է հող նախապատրաստել սիոնիստական ռեժիմի նոր արկածախնդրության համար: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Երևանում եվրոպական երկրների դեսպանատներից որոշներն էլ Իրանի օրինական պատասխանի վերաբերյալ իրենց երկրների ղեկավարների միակողմանի և թյուր կարծիքներն են տարածում Հայաստանում: Նրանք ցանկանում են հայ ժողովրդին ենթարկել իրենց թյուր քաղաքականության ազդեցությանը և Իրանին վարկաբեկել հայաստանյան հանրային կարծիքում: Ես նրանց խորհուրդ եմ տալիս դադարեցնել այս կեղծարարությունը և չփորձել Հայաստանը ներքաշել իրենց աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ: Սիոնիստական ռեժիմը հարավային կովկասում անկայունության հիմանական գործոններից մեկն է և Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով»,- նշեց նա:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ