16 04 2024

Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան

Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

««Երեկ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելիս` ճանապարհին, մի խումբ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի». այս մասին ահազանգում են իմ գործընկերները և փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Պատկերացնում եք, բերման ենթարկելիս, ճանապարհին, «մի խումբ դիմակավոր անձինք» դաժան ծեծի են ենթարկել:

«Ժողովրդավարական» երկրում, էն ժողովրդավարական, որ ըստ իշխանության արդեն բաստիոն ա, մարդուն ձերբակալում են, հետո թույլ են տալիս ճանապարհին ծեծել: Բա ասում էիք Freedom House չպետք ա որոշի, դուք ժողովրդավար եք, թե՝ չէ:

Նպատակը հասկանալի է, ստեղծել միջավայր, մթնոլորտ, որտեղ անհնազանդները պատժվում են: Սա ցուցադրական պատիժ է, ազդակ մնացյալ այլախոհներին:

Երկիրը դարձրել են բանդիտների քրեական աշխարհ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ