Բրյուսելում այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ հանդիպմանը ներկա են նաև Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԱՄՆ ՄԶԳ ազգային անվտանգության տնօրեն Քոլին Թոմաս Յենսենը։
Քննարկման առանցքային հարցերն են Հայաստանում ՄԶԳ-ի ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր՝ մասնավորապես ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելուն, Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը միտված ծրագրերի իրագործմանը վերաբերող թեմաները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը