Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եթե ուզում ենք վերակառուցել մեր երկրի անվտանգության սյուները, ապա պետք է`
1. վերականգնենք համերաշխության մթնոլորտը և ստեղծենք արդար հասարակարգ,
2. Իրանի, Հնդկաստանի, Հունաստանի, Կիպրոսի հետ կնքնենք տարածաշրջանային ռազմա-քաղաքական դաշինք` երկկողմ և բազմակողմ ձևաչափերով (ինչպես կպահանջի ժամանակը և հանգամանքները),
3. զարգացնենք տեխնոլոգիաները, ատոմային տեխնոլոգիաները, ռազմական տեխնոլոգիաները և այլն,
4. արդիականացնենք քաղաքական համակարգը (քաղաքական համակարգի արդիականացման ամբողջ կոնցեպտը կարող եմ նկարագրել, բայց դրա ժամանակը չէ),
5. Ռազմական և արտաքին քաղաքականության դոկտրինի ընդունում, որը հիմնված կլինի «ագրեսիվ պաշտպանության» սկզբունքների վրա,
6. Տեղական ռազմական արդյունաբերության մեջ մեծացնել մինի, կարճ, միջին և հեռահար հրթիռների մշակումը և արտադրությունը, որը պետք է միավոր հզորությամբ համադրելի լինի թշնամու առնվազն 10 հրթիռի հզորության հետ։
Պետական իշխանությունը պետք է իր մեջ ներառի յուրօրինակ ընդդիմություն - իշխանություն միասնություն, որը պետք է արտահայտվի կառավարման որակի շարունակական բարելավման և դրա նկատմամբ արդյունավետ հսկողության մեխանիզմով։
Էլի շատ բաներ կարելի է նշել, բայց այսօր մեր հայացքը առաջին հերթին պետք է լինի դեպի տարածաշրջան, որովհետև հակառակ դեպքում մենք կենթարկվենք սպանդի` սպասելով արեւմտյան երկրների «նավերին», որոնք այդպես էլ տեղ չեն հասնի...
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը