Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են, թե զարմանում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նշվում է, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։
Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուշադրությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով։
Նման հանդիպումները անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքին իր ծայրաստիճան ապակառուցողական մոտեցումներով Հարավային Կովկաս հետագա ներմուծմանը, այնտեղ նոր բաժանարար գծեր ստեղծելուն, ստիպելուն տարածաշրջանի երկրներին հետևել հակառուսական օրակարգին՝ քանդելով նրանց դարավոր կապերը Մոսկվայի հետ, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության առկա մեխանիզմների թուլացումը։
Թե ինչու է պաշտոնական Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հայ ժողովրդի հիմնարար շահերի հետ լիովին հակասող հավաքական Արեւմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը