25 03 2024

Քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացը. Նիկոլ Փաշինյան



Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, արդեն իսկ հայտնի ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքներ հիման վրա․ այն է՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչում, Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացում նույն հռչակագրի հիման վրա, երկրների ինքիշխանության եւ իրավազորության հարգման սկզբունքների շրջանակներում տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակում, ապահովելով հավասարություն եւ փոխադարձություն։ Այս մասին Երեւանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի հայտարարությանն ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր եւ անհրաժեշտ քայլերը։ Այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ճանաչումը։ Քննարկել ենք նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,- նշեց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ