25 03 2024

Գլխավոր պայքարը Երևանում է, գլխավոր պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ է․ Տիգրան Աբրահամյան



«Գլխավոր պայքարը Երևանում է, գլխավոր պայքարը կառավարության շենքի դիմաց է, գլխավոր պայքարը Նիկոլ Փաշինյանի դեմ է, քանի որ առանձին, տեղային բնույթի  գործողությունները մարտավարական տեսանկյունից ինչ-որ առումով կարող է հաջողություն ունենալ, բայց ընդհանուր պայքարում, բնականաբար, այդ ամենը պետք է լինի հստակ թիրախավորված, հասցեական։ Իսկ այսօր բոլոր խնդիրների, այդ թվում անվտանգային, հիմքում Փաշինյանի և  նրա իշխանության գոյությունն է, առանց որի հեռացման քաղաքական իրավիճակի փոփոխություն որևէ ոլորտում չի լինի»,- Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական գործիչներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ