Ազգային ժողովում տեղի ունեցած փակ քննարկումից հետո լրագողները փորձեցին տեղեկություններ ստանալ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից Տավուշում տիրող իրավիճակի, գյուղերի հանձնման և սպառնացող պատերազմի վտանգի մասին, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել հարցերի:
«Որևէ խնդիր լինի՝ կտեղեկացնենք: ՊՆ պաշտոնյաները որևէ մտահոգիչ քյլ չեն անում: Ես ճեպազրույց չեմ տալիս: Խնդրում եմ, ճանապարհ տվեք: Ցտեսություն հարգելի գործընկերներ»,- նշեց փոխնախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը