Հրազդանում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց․
«Այս ազգադավ իշխանությունը, ոչ միայն արտաքին մարտահրավերներ է մեզ համար ստեղծում, նա ներսում էլ անում է ամեն ինչ, որպեսզի թուլացնի հասարակությունը և հետո ասի դե գիտեք մի շաբաթից հարձակվել էին, մենք էլ երկրում ռեսուրս չունենք՝ մեր երկիրը պաշտպանելու, եկեք աղյուս-աղյուս քանդենք 30 տարվա մեր ստեղծած պետությունն ու պետականությունը։ Մեր խնդիրն է դրա դեմն առնել, մենք կարող ենք մտածել՝ իսկ ի՞նչ կարող ենք անել։ Կարող ենք, որովհետև մեր միասնականության շնորհիվ մենք իսկապես կարող ենք ամեն ինչ անել»։
Նշենք, որ հանդիպումը քաղաքացիների հետ տեղի է ունենում Հրազդանի Դրամատիկական Թատրոնում։ Մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանը, Էլինար Վարդանյանը, Քրիստինե Վարդանյանը, Արթուր Խաչատրյանը և Աշոտ Սիմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը