21 03 2024

Ո՞ւր է այդտեղ գլուխ. Թերևս՝ գլխակեր․ Աղվան Վարդանյան․ «Հրապարակ»

Ո՞ւր է այդտեղ գլուխ. Թերևս՝ գլխակեր․ Աղվան Վարդանյան․ «Հրապարակ»

 

Երեկ Ազգային  ժողովում, հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շատ ծանր տարավ Լևոն Քոչարյանի՝ իրեն ուղղված «կառավարության գլուխ» արտահայտությունը։ Հերթական հիստերիկ նոպան, աղմուկ-աղաղակ դահլիճում։

«Հրապարակ»-ի լրագրողը ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանին խնդրել է մեկնաբանել կատարվածը՝ ինչպես են վերաբերվում գլխի հետ կապված երկխոսությանը։

Վարդանյանը պատասխանել է․ «Գիտեք՝ կառավարության գլուխը վատ արտահայտություն չէ։ Ճիշտ արտահայտություն է։ 

Կա պետության գլուխ, իշխանության գլուխ, կառավարության գլուխ։ Հայտնի, աշխարհում տարածված դարձվածքներ են։ Դեռ գլուխ բառը թողնենք՝ ինչ խոր ու մեծ բովանդակություն ունի։ Ե՛վ բազմիմաստ։

Ողբերգությունն այն է,  որ Հայաստանում և՛ պետության, և՛ կառավարության գլուխ ասելը խիստ չափազանցություն է։ Ո՞ւր է այդտեղ գլուխ։ Թերեւս՝ գլխակեր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ