19 03 2024

Եվրադիտորդները Հայաստանում են, բայց Փաշինյանը սպառնում էր նոր պատերազմով. Գեղամ Մանուկյան



Եվրադիտորդները Հայաստանում են, բայց մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով, նոր օկուպացիայով: Այս մասին Ազգային Ժողովում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Եվրոմիությունն իրավունք ունի Եվրոմիության ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել այս առաքելությանը, չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելության մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան, այն Թուրքիան, որի կարգավիճակի բարձրացման մասին օրերս խոսեց Հարավային Կովկասում Եվրոմիության ներկայացուցիչը՝ Թուրքիան նշելով իբրև տարածաշրջանում գերիշխող երկիր»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ