19 03 2024

Իշխանությունը ցանկացած խնդրահարույց իրավիճակում առաջ է բերում շանտաժի էլէմենտը․ պատգամավոր



ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պատասխանեց այն հարցին, թե կա արդյոք պատերազմի վտանգ։

«ՀՀ իշխանության հիմնական քաղաքական վարքագծային առանձնահատկությունն այն է, որ ցանկացած խնդրահարույց իրավիճակում, երբ տեսնում են, որ կա հանրային ճնշում՝ առաջ է բերվում շանտաժի էլէմենտը, որը տարբեր փուլերում աշխատացրել են, այդ թվում նաև 21 թվականի ընտրական գործընթացների շրջանակներում։ Ակնհայտ է, իր անզորությունը պարտակելու համար առաջ է բերելու պատերազմական շանտաժը։ Նույն տրամաբանությամբ այսօր վաղը, 1, 2, 3 տարի հետո, այլ տարածքների, սահմանադրության դեպքում էլի առաջ բերվելու ադրբեջանական շանտաժի ու թուրքական սպառնալիքի մոտոցումը, ու արդյունքում շարունակական գնալու ենք զիջումների»,- հայտարարեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ