ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը Հարավային Կովկաս կատարելիք շրջագայության շրջանակում մարտի 19-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացրել է ՆԱՏՕ մամուլի ծառայությունը՝ դաշինքի ղեկավարի այցերի ժամանակացույցի մանրամասները ներկայացնելով։
Հաղորդման մեջ նշվել է, որ Սթոլտենբերգի ուղևորությունն սկսվելու է մարտի 17-ին Ադրբեջան այցով, որտեղ նա հանդիպելու է երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկուշաբթի՝ մարտի 18-ին, Սթոլտենբերգը բանակցություններ կվարի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։
Նույն օրը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կմեկնի Թբիլիսի։ Այստեղ նա կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Վրաստանից հետո արդեն ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը կայցելի Հայաստան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը