21 10 2020

Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումներով, ինչը հանգեցրել է մարդկային ողբերգական կորուստների: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը `Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո:

«Ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը ավելի քան 25 տարի ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերներն են: Ռազմական գործողությունների դադարեցումը կարեւոր է ՆԱՏՕ-ի եւ միջազգային անվտանգության համար: Կենսական կարեւոր է, որ այժմ բոլոր կողմերը զսպվածություն ցուցաբերեն, հարգեն հրադադարի ռեժիմը եւ լարվածությունը թուլացնեն: Խաղաղ բնակիչների վրա ցանկացած հարձակում անընդունելի է եւ պետք է դադարեցվի»,- ասել է նա` հավելելով, որ անհրաժեշտ է աշխատել կայուն քաղաքական լուծման վրա: «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, ինչպես նախկինում, կարեւոր նշանակություն ունեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ