15 03 2024

Այսօր ինչպիսի՞նն են հայ-ռուսական հարաբերությունները, ի՞նչ եք ուզում ՀԱՊԿ-ից. Խամոյանը՝ Միրզոյանին



«Ի վերջո, այսօր ինչպիսի՞նն են հայ-ռուսական հարաբերությունները, ի՞նչ եք ուզում ՀԱՊԿ-ից»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, հարցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մենք ոչ մեկից ոչ մի բան չենք ուզում, մենք առաջնորդվում ենք ՀՀ շահերով, մենք ՀՀ անվտանգությունն ենք ուզում, սա է այն մոտիվացիան, որով անդամակցել ենք ՀԱՊԿ-ին։ Ակնկալել ենք, որ մեր դաշնակիցներն ընդունեն, որ մեր սահմանների վրա տեղի է ունեցել հարձակում, ոչ թե ասեն՝ այնտեղ սահման չկա, մենք ի՞նչ գիտենք՝ որտեղ են հարձակվել»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ չպատասխանելով բուն հարցին, թե ինչպիսի՞նն են այսօր հայ-ռուսական հարաբերությունները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ