Այսօր՝ մարտի 15-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին մասնակցում է նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Միրզոյանին.
«Ինչո՞ւ եք հղում կատարում Ալմա-Աթայի դեկլարացիայի վրա, որով ընդամենը նշվում , որ այս պետությունները ստեղծել են Անկապ Պետությունների Համագործակցություն այս հիման վրա և այս նպատակն են հռչակել: Այլ ոչ թե բուն ԱՊՀ-ի ստեղծման փաստաթղթի վրա, որտեղ հստակ նշվում է, որ կողմերի համար դա իրավական ուժի մեջ է մտնում ռատիֆիկացիայից պահից, Ադրբեջանը չի ռատիֆիկացրել, այլ ընթացակարգով է գնացել, բայց դա ուժի մեջ է մտել Ադրբեջանի համար 93 թվականի սեպտեմբերի 24-ին, հղում է կատարում այդ պահի սահմանների վրա, իսկ այդ պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները լրիվ այլ էին, քան 84 թվականի օգոստոսի 7-ին, կամ 91 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Սովետական Միությունը դադարեց գոյություն ունենալու պաշտոնապես»:
Պատասխանը՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը