15 03 2024

Ձեր ելույթից հետո, ուզում եմ ասեմ եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչու է ամեն ինչ այսքան վատ. Քրիստինե Վարդանյան



ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է նախարարությունը մերժել ընդդիմադիր 4 պատգամավորներին և չի տրամադրել Ադրբեջանի հետ բանակցային փաթեթներին վերաբերող տեղեկատվությունը՝ բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ չունենալու պատճառաբանությամբ։

ԱԳ նախարարը պատասխանեց. «Այնպես չէ, որ ակնկալում ենք, որ բանակցային փաստաթղթերին ծանոթացողները ասեն՝ ամեն ինչ պայծառ է, ակնկալիքը այն է, որ հանրային մակարդակում դադարեցվի իրականությանը չհամապատասխանող փաստերի մատուցումը: Ազնիվ չէ, գալ տեսնել, գնալ ու շարունակել նույն նարատիվը, չգրված փաստերի հրապարակումը։ Հասկանում եմ, դուք էլ ձեր շահը ունեք և ձեր ձևով եք ներկայացնում, բայց պետք չէ հոգեբանական սթրեսային վիճակում գտնվող հանրությանը նորից ենթարկել սթրեսի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ