Պետք չէ քաղաքական որոշումները շփոթել իրավական գործընթացների հետ: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ-ին ՀՀ-ի մասնակցության «սառեցման» մասին:
«Եթե ՀԱՊԿ–ը կպատասխանի մեր հարցերին, ու այդ պատասխանները կհամընկնեն մեր պատկերացումներին, ապա դա կնշանակի, որ ՀՀ–ի ու ՀԱՊԿ–ի մեջ հարցերը լուծված և ամփոփված են։ Եթե ոչ, ապա Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ–ից։ Ե՞րբ... չեմ կարող ասել»,- պնդում է Փաշինյանը։
Հարցին, թե երբ է վերջին անգամ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց` Նոր տարուց առաջ։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ բացատրեց նաև թե ինչ է թեորեմը և ինչով է տարբերվում աքսեոմայից։
Մանրամասները` տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը